▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո Փայլանը ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին հայտնում է RegionMonitor-ը:

Կազմակերպությունը Փայլանին նկարագրել է որպես մի անձնավորություն, որն իր կյանքը նվիրել է ինչպես հայ, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի այլ բնիկ ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը։

«Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, ռազմական միջամտությունը հարևան ինքնիշխան պետություններում, մասնավորապես՝ Իրաքի և Սիրիայի լայնածավալ ռազմական գործողությունները։ Այսօր նա այն եզակի մարդկանցից է, ով ստանձնել է տարածաշրջանի մարդկային արժեքները, ինչպես նաև կրոնական և էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու պատասխանատվությունը»,- ասվում է կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ Կարո Փայլանը 2019 թ. նույնպես առաջադրվել էր Նոբելյան մրցանակի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին