▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառուցապատողն ուզում է պտղատու ծառերը կտրել, ավտոկայանատեղի կառուցել»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Արզումանյան 4 հասցեի բնակիչները ահազանգում են, որ իրենց կամքին հակառակ քաղաքային իշխանությունը, մասնավորապես հարակից տարածքում բասկետբոլի մարզադաշտի կառուցապատողը ուզում է բարեկարգում իրականացնել այդ բակում` կտրելով բակի պտղատու ծառերը որոնք բակի հարևաններով տնկել և խնամում են, իսկ տեղում կառուցել ավտոկայանատեղի։
Այս բակը երևանյան եզակի կոլորիտային բակերից է, որտեղ շենքի բնակիչները մի ընտանիքի պես անց են կացնում իրենց հանգստի ժամանակը և չեն ցանկանում, որ իրենց բակում որևէ բարեկարգում տեղի ունենա։
ՀԳ։ Համաձայն Տիգրան Ավինյանի հայտարարության, այն տարածքներին, որոնց բնակիչները դեմ կլինեն իրենց բակի բարեկարգմանը ձեռք չեն տա»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին