«Բնական է, որ մի օր Ադրբեջանը պատերազմ էր սկսելու, որովհետև երեսուն տարի միլիարդներ էր ծախսում բանակի վրա, իսկ այդ ժամանակ մեր երկրի զինվորական գեներալները դղյակներ էին կառուցում, իսկ երկրի ղեկավարները բադենբադենների կազինոներում անհայտ ծագման փողեր էին տանուլ տալիս»:
Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Իսկ այն դիտարկմանը, թե ներկա իշխանությանը հակադարձում են՝ ասելով, որ, այո՛, երեսուն տարի պատերազմի էր պատրաստվում Ադրբեջանը, բայց չէր սկսում, Հակոբյանը պատասխանել է․
«Չէր սկսում, որովհետև բանակցությունների ժամանակ Ադրբեջանին ասում էին՝ հողերը տալու ենք, գալիս էին ստեղ, ասում էին՝ մեկը մի թիզ հող տվեց, ազգի դավաճան ա։ Կարող ա՞ Սերժ Սարգսյանի սիրուն աչքերի համար Ադրբեջանը պատերազմ չէր սկսում․ խոստումներ էին տալիս»։