▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ է Գագիկ Ծառուկյանը վաղը գա ու ասի՝ ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանե՞մ...Արփի Դավոյան

Քրեական ենթամշակույթին և բալային համակարգի վերաբերյալ նախագծերը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ընդունվել է սվիններով։ ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց «Իմ քայլից» Արփի Դավոյանը։

«Այստեղ այդ քննարկումները վերածվել են քաղաքակրթական և արժեհամակարգային բախման։ Այսօր հերթական անգամ այս բախման դերակատարը դարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը և մյուս ԲՀԿ-ական ինտելեկտուալ պատգամավորները, որոնք ի ցույց դրեցին քրեական ենթամշակույթին հարիր իրենց գիտելիքները։ Դահլիճում նույնիսկ հայհոյանքներ հնչեց, ցավում եմ, որ այդ ընթացքում Էդմոն Մարուքյանը և Գևորգ Գորգիսյանը անթաքույց հրճվում էին»,- նշեց Արփի Դավոյանը։

Այնուհետև Իմքայլական պատգամավորը հիշեց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած խոսքը, թե կցանականա, որ «Իմ քայլի» պատգամավորները այլևս իրենց չզգան Գյումրի-Երևան մայրուղում։

Նա, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց․ «Գյումրի-Երևան մայրուղում մնացել է «Բարգավաճ Հայաստանը» և հատկապես «Հյուսիս-հարավ»-ի հատվածում, իսկ մնացած պատգամավորները, ինչպես ցույց տվեցին այսօրվա իրադարձությունները, մնացել են իրենց քուչի բեսեդկաներում, իրենց դպրոցի պատի տակ, որոնք օգտագործվել են կռիվների ու այսօրվա ռազբորկաների համար»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին