▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կարող էին չէ՞ հրապարակի ժամացույցը պոկեին ու տեղը մեծ վառվող աստղ դնեին»

 

Օգտատեր Էդուարդ Հայրումյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Երևանի հրապարակն այս տարի կներկայանա աննախադեպ ամանորյա զարդարանքով ու լուսավորությամբ։ Եկեք շնորհակալ լինենք Երևանի քաղաքապետարանին, որ չի որոշել պատմության թանգարանի շենքը քանդի ու մի հատ տոնածառ էլ էդ մասում դնի։ Կամ ասենք կա՞րող էին չէ՞ հրապարակի ժամացույցը պոկեին քցեին ու տեղը մեծ վառվող աստղ դնեին, բայց չեն արել չէ՞, է ո՞նց չասես հալալա։

- 8000-ից ավել չվերականգնվող անցք՝ Երևանի ամենամեծ պատմամշակութային արժեք ունեցող շենքերի վրա։ Տուֆի վրա էլի, որ ամենանուրբ քարերից մեկնա։

- 10-ից ավելի արդեն ջարդված զարդաքարեր։

Լավ, մեկը չկա՞ էս մարդկանց կողքից բացատրի, որ մի օր դուք գնալու եք, բայց Երևանը դեռ 100-ամյակներով պիտի մնա: 2804-ամյա քաղաքում մի հատ նորմալ 100 տարեկանն անց շենք չունենք, տո սկի 50 տարեկանն անց շենքերի կեսնա արդեն մնացել կանգուն։ Էս մի քանի հատ եղածի մասին էլ հոգ տանելու ու փայփայելու փոխարեն՝ դրել ավիրում եք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին