▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարող ենք պատահարի մեջ հայտնված մարդ արարածին գազանի պես չփակել մինչև դատի ավարտը

Սա անմարդկային գործելավոճ է:
Վարդանն առաջինը չէ: Հայաստանում այսպես են վարվել մարդկանց հետ միշտ: Վարդանը պարզապես շատ սիրված ու հայտնի մարդ է մեզանում, կենդանի դասական, որի հետ ծանոթ լինելն անգամ պատիվ են համարում տասնյակ հազարը:
Խնդրում եմ հաղորդել Վարդանին որ խնդրում եմ նրան որպես հանրությանը հայնտի ու սիրված մարդ, լինել ուժեղ հենց այս պահին, թույլ չտալ որ իրեն ձերբակալեն: Արժեքների հեղափոխությունը հենց այսպես էլ արվում է: Սիրելի Վարդան խնդրում եմ վարել դա քո օրինակով հենց հիմա: 
Իրավապաշտպաններին խնդրում եմ անմիջապես զբաղվել հենց այս գործով, հենց հիմա, ոչ միայն Վարդանի համար, այլ ըմբռնելով որ հենց հիմա կարող ենք մշակույթ փոխել երկրում: Որ կարող ենք պատահարի մեջ հայնտված մարդ արարածին գազանի պես չփակել մինչև դատի ավարտը, հատկապես երբ այդպիսի մարդու համար երաշխավորություն կտա տասնյակ հազարավոր համաքաղաքացի:
Եվ դատարանն էլ ենք հեղափոխելու: Ինչպես կարելի է ազատ մարդուն փակել չորս պատի մեջ գազանի պես, երբ մարդը պատահարի մեջ է վնաս հասցրել: Եվ դեռ ապացուցված էլ չէ թե ով է ինչ հասցրել: Դա վերջնականորեն հայնտի է նորմալ երկրում միայն երբ դատարանն իր աշխատանքն ավարտում է, երբեմն անգամ դրանից հետո հայնտի չէ, որովհետև անգամ լավագույն երկրներում սխալվում են հաճախ, անգամ անմեղ մարդկանց գնդակահարում, հետո արդարացնում են:
Չէ որ դատարանը կարող է նման դեպքում հասարակական ծառայության, տնտեսական ու բարոյական հատուցման պահանջ դնել ու բավարարել հարազատների բոլոր պայմանները քիչ ժամանակ անց, երբ նրանց ողբերգության հետևանքով առաջացած սթրեսը մեղմանա:
Դատարանը պատժող չէ միայն, այն կողմեր հաշտեցնող է առաջին հերթին:

Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա ազգովի կարող ենք արժեհամակարգի մի հատված ամբողջությամբ փոխել, եթե չթողնենք Վարդանին մենակ, ինքներս մեր մեջ կրթելով համաքաղաքացուն նեցուկ լինելու բարոյականություն: Շատ հեշտ բան է:
Վարդանին խնդրենք չընկճվել, պինդ լինել, առողջ, ու վարել այս գործը անձամբ, բարեկամների օգնությամբ երբ հարկ համարի, մինչև ազնիվ հանգուցալուծում ու խաղաղություն տուժածների մեջ:

Դա հնարավոր է:

Տուժած հարազատներին խորին ցավակցությունս: Համբերություն ձեզ և ամոքում:

Վահե Ավետյան

Asekose.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախաքննական մարմինը, հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավտովթարի առիթով, Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել: Վիրահատություններ տարած դերասանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, որի պատճառով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ, և դերասանին տեղափոխել են  «Սթրես» կենտրոն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին