ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հարցրեց. «Մեկ ամիս առաջ Աժ երեք պատգամավորներով դիմել ենք ԱԳՆ-ին՝ ԱԳՆ-ին հարմար վայրում, հարմար ձևաչափով ծանոթանալու՝ այն ժամանակ դեռ ՀՀ-ի կողմից պատասխաններ չտրված, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի առաջարկած փաթեթին: Կա՞ արդյոք որևէ պատճառ, որ ԱԳՆ-ն, խախտելով կանոնակարգը, տեղեկատվության ազատության մասին օրենքը, որևէ կերպ չի հիմնավորում, թե ի՞նչ պատճառով է մերժվում դիմումը, եթե չի մերժվում՝ ի՞նչ ընթացքում է գտնվում»: Միրզոյանն ասած՝ եթե չի սխալվում, պատասխանել են նամակին, առաջարկեց ստուգել. «Ոչ մի գաղտնի բան չկա, կարող եք գալ ԱԳՆ, ձեզ կներկայացվի փաստաթուղթը»: Մանուկյանն ասաց՝ պատասխանել են մեկ ուրիշ գրության. «Շատ լավ, կսպասենք հեռախոսազանգի՝ երբ կարող ենք գալ ԱԳՆ»: |
Կարող եք գալ ԱԳՆ-ի իմ աշխատասենյակ ու ծանոթանալ Բաքվի հետ բանակցային փաթեթին․ Միրզոյանը՝ Մանուկյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet