▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաշառք վերցնող դատավորը կարծես թե ուզում է սատանի մայլում քյանդրբազություն անել

Կաշառք վերցնելու պահին ձերբակալված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը կարծես թե ուզում է սատանի մայլում քյանդրբազություն անել։ Ուստան մոռացել է, որ իրեն ոչ թե թաղայինն է բռանցրել ու ինչ որ 5000 դրամի վրա, այլ ԿԳԲ-ն՝ 20000 դոլարի վերցնելի։

Հիմա դատավորն իր մոմենտով շուստրիություն է անում՝ ցուցմունք չի տալիս, իսկ նրա պաշտպանն էլ հայտարարել է, որ իրեն հենց կաշառք վերցնելու պահին չեն բռնել ու ինքը փողին չի էլ կպել... ամենածիծաղալու մասը նրանում է, որ ըստ պաշտպանի՝ փող եղել է ու ըստ էության նա փողի քանակն էլ չի հերքում, չի հերքում, որ փողը դրված է եղե դատավորի աշխատասեղանին՝ ձերբակալման պահին... միակ բանը, որ նա հերքում է, որ դատավորը կպել է այդ փողերին։

Ասա այ խելոքներ, եթե բանը հասել է նրան, որ ԿԳԲ-ն է գործող զբաղվել, նշանակում է ոչ թե փողոցում անցնելիս են որոշել մտնեն դատավորին ստուգել, այլ նրան հետևել են, գաղտնալսել են, իմացել են մանրամասներն  ու հաստատ այդ կաշառակեր դատավորի ձայնն էլ են ձայնագրել, երբ հենց նա է թիվ ասել ու հենց նա է փող պահանջել, այնպես որ, զավեշտալի է նման դիլետանտիզմը։

Արմեն Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին