Խորվաթիայի իշխանությունները քաղաքացիություն են շնորհել շախմատիստ, գրոսմայստեր, 1985-2000թթ շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովին: Հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով «Франс Пресс»-ին:
Ինչպես հաղորդել է գործակալությունը, 50-ամյա Կասպարովը մտադիր է Խորվաթիայի զբոսաշրջային քաղաքներից մեկոմ շախմատի ակադեմիա հիմնել: Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ շախմատիստը նախորդ տարվա նոյեմբերին քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել էր Լատվիայի խորհրդարան: