▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաթողիկոսի հորդորով Գեղամ Մանուկյանն ու մյուսները դադարեցնում են հացադուլը

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, ով քանի օր է, հացադուլ է իրականացնում կառավարության դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դադարեցնում են հացադուլը․

/filemanager/uploads/2020/12/week-1/Gexam_Manukyan.jpg

«Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։

Նիկոլը պետք է անհապաղ հեռանա։ Մանրամասներն՝ առավել մանրամասն կներկայացնեմ այսօր երեկոյան։ Շնորհակալ եմ աջակցության, զորկացության եւ սրտացավության համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին