Էթնո-ջազը Գյումրիում` «Միքայել Ոսկանյան և ընկերներ» Manukyan Production-ը և Գյումրիի Ջազ Ակումբը «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ ներկայացրել են «Ջազը և Գյումրին» նախագծի 6-րդ համերգը: Լեփ-լեցուն դահլիճ, հիանալի երեկո, ոգևորված ու ջերմ հանդիսատես: Խումբն առաջին անգամ էր Գյումրիում: Խմբի անդամների խոսքերով` սա անմոռանալի համերգ էր, քանի որ գյումրեցի ունկընդիրը, իրոք, գնահատում է բարձր արվեստը, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր երաժշտի համար: «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը ձևավորվել է 2011 թ.-ից: Խմբում ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ երաժիշտներից մի քանիսը: Մասնակիցները վեցն են` Միքայել Ոսկանյան (թառ), Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Գուրգեն Ղազարյան (բաս), Էդուարդ Հարությունյան և Մովսես Ղազարյան (հարվածային գործիքներ): Խմբի հիմնադիրը և մենակատարը Միքայել Ոսկանյանն է, ում շնորհիվ էլ խումբը ճանաչում է գտել Հայաստանում: Ավելին , քան պարզապես երաժշտությունը, և ավելի հարազատ` քան պարզապես ջազը:
Լուսանկարները` այստեղ: