▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին․ Սասնա ծռեր

«Եթե իրավիճակը մինչև մայիս չշտկվի հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա դեպի եվրոպա. . .

Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում այս համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը ․ Ավինյան

Իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով , այլ նաև հոգատարությամբ․ Փոխնախարար

Ծագումով ալավերդցի եղբայրները Լոնդնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին

Հաստատված դեպքեր՝ 822, բուժվածներ՝ 57

Սուրբ Գեղարդով օրհնվում են աշխարհի չորս կողմերը․ Ծաղկազարդի պատարագ

Տեր Վահրամը՝ Ծաղկազարդի մասին

Մարդիկ, չհավատալով կարող եք ոչնչացնել ազնիվ մարդկանց․ Արայիկ Հարությունյան

«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը 15 օր ճանապարհին մնալու պատճառով փչացել է

38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով

Տաթևիկ Ռևազյանը՝ Հայաստանից հեռանալու մասին

Տիգրան Ավինյանը պատասխանել է Սոնա անունով փոքրիկի նամակին

ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել ՔԿԾ ղեկավարին

Վանաձորում հացը թանկացավ. Էդմոն Մարուքյան

Լիցենզիայից զրկվելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․. . .

Իսկ տիկնո՞ջը․․․ Զվարճալի դեպք

Նունե Եսայանն այսօր օնլայն համերգ կունենա

Ինքնամեկուսացվածը․ Արփին հեքիաթ է հորինում ու իբր կարդում է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է ներկայացրել

«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Գևորգ Գորգիսյան

Ովքե՞ր Մոսկվայից Երևան միակ թռիչքով կվերադառնան. պարզաբանում` դեսպանատնից

Ծրագրեր՝ ուղղված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը․ ներկայացնում է վարչապետի օգնականը

Տաթևիկ Ռևազյանը խոստացել է տեղեկացնել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցի մասին

«Դարոինկ»-ի մենեջերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նա շփում է ունեցել խանութների հետ

Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

Ժողովրդին ստիպում են մնալ տանը, որ ընդվզում չլինի․ Գևորգ Պետրոսյան

Երկուշաբթի կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին․ Նիկոլ Փաշինյան

Չենք պաչում, չենք գրկում․ Կարանտինային արտակարգ ծնունդ․․․Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է ներկայացրել

«Եթե ոսպը թանկացել է, փոխարինիչ գտեք»-ը վտանգավոր խորհուրդ է. Հրանուշ Խառատյան

Գտնվեց․ Հռիփսիմե Առաքելյանը` Հայկ Մարությանի մասին

Երազանքս է, որ բոլոր հայերը դրսից գան ու ապրեն էստեղ․․․ Դեր- Հովա

ԱԻՆ-ը 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Ինչո՞ւ այս ամենը հատկապես ինձ հետ տեղի ունեցավ... Վարդան Պետրոսյան․ Որպես սկիզբ՝ վավերագրական ֆիլմ

«Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է

Օրերս Երևանում կորոնավիրուսից մահացած կանանցից մեկը հալեպահայ էր

Չի կարելի նշանակել կադրեր, որոնք Հայաստանին վերաբերվում են որպես «խոպանի». Զոհրապ Եգանյան

Առցանց վարպետաց դասերի շարք՝ աշխարհում հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ

Աչքիս, Հայկին երեկ վարչապետը մի լավ «բշտել» էր». Սուրեն Սուրենյանց

Արտակարգ սահմանափակումները չկիրառելու դեպքում հարվածի տակ կդնեինք մեր հազարավոր քաղաքացիների կյանքը

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային. . .

Արթուր Վանեցյանը հեռավար դաս է անցկացրել Քաշաթաղի դպրոցականների հետ

Քաղավիացիայի կոմիտեն հանդես կգա պարզաբանմամբ. վարչապետի մամուլի քարտուղար

Ահազանգեր եմ ստանում Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցներից. Տիգրան Խզմալյան

Ուշադրություն․ իրազեկում է ոստիկանությունը

Մոսկվայում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը․ Գագիկ Սուրենյան

Քորթնի Քարդաշյանը հրապարակել է Հայաստանում արված բացառիկ լուսանկարները

Կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր թիվը հասավ 770-ի

Միսակ Լազարյանին հանձնելու միջնորդության կապակցությամբ դատախազությունը որոշում չի կայացրել.. . .

Կայացրել ենք որոշումներ, որոնք իրենց կենսունակությունը պետք է ցույց տան պրակտիկայում.Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող Ներդրումների աջակցման կենտրոն: Կառավարության ղեկավարը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ քննարկում ենք Հայաստանում ներդրումների աջակցության մեխանիզմների և բանաձևերի կիրառման հարցը, թե ինչ մեխանիզմներով մենք պետք է աջակցենք ներդրումներին: Իհարկե, մինչ այժմ էլ Հայաստանում գործել են այդպիսի ինստիտուտներ, համակարգեր և մենք խնդիր ունենք այդ համակարգերը դարձնել ավելի արդյունավետ ու այդ առումով վերջին մեկ տարվա ընթացքում կայացրել ենք որոշումներ: Իհարկե, որոշումներն իրենց կենսունակությունը պետք է ցույց տան պրակտիկայում, իրական կյանքում: Ինչպես հայտնի է, մենք Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի հիման վրա ստեղծել ենք Ներդրումների աջակցման կենտրոն և այսօր պետք է ծանոթանանք, թե ինչ հայեցակարգ են պատրաստել կենտրոնի մեր գործընկերները դրա հետագա զարգացման համար և մտքեր փոխանակենք, թե ինչ քայլերով ենք գնալու առաջ»:

Լևոն Օհանեսյանը զեկուցել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը Հաայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով: Մասնավորապես, տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ, ներդրողներին կենտրոնի ներկայացուցիչներն ուղեկցում են ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն ցուցաբերում պետական մարմինների հետ աշխատանքներում: Խորհրդատվություն է տրամադրվում նաև ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ: Հավանական ներդրողներին տրամադրվում են ներդրումային ծրագրեր՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի, ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին ապահովվում է օպերատիվ արձագանք:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են օտարերկրյա ներդրողների սպասարկման փուլերը, հաճախ հանդիպող խնդիրները, ցուցաբերվող աջակցման տեղեկատվական գործիքակազմերը: Նշվել է նաև, որ աջակցություն է ցուցաբերվում հայաստանյան գործարարներին, մասնավորապես, արտահանման շուկաներ դուրս գալու ուղղությամբ: Հայ գործարարների համար արտերկրում կազմակերպվում են բիզնես ֆորումներ, ցուցահանդեսներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է պոտենցիալ ներդրողներին անհրաժեշտ և լիարժեք տեղեկատվության տրամադրումը և այդ համատեքստում ընդգծել կենտրոնի հետագա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ և ճանապարհային քարտեզ՝ հետագա ծրագրերն առավել նպատակային իրականացնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին