Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեել «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսում: Սերժ Սարգսանի ելույթից անմիջապես հետո «Ենի Ադրբեջան» կուսակցության նախագահի տեղակալ, Ադրբեջանի փոխվարչապետ Ահմեդով Ալի Ջավադօղլուն փորձել է արտահերթ ելույթ ունենալ, սակայն դա անել նրան չի հաջողվել, քանի որ կազմակերպիչները թույլ չեն տվել։
Ավելի ուշ, Ահմեդով Ալի Ջավադօղլուն փորձել է ևս մեկ անգամ ձայն խնդրել՝ պատասխանելու Սերժ Սարգսյանի ելույթին, սակայն միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսի կազմակերպիչները կրկին նրան զրկել են այդ հնարավորությունից:
Դիտեք նաև՝