Վրաստան-Հայաստան ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո Թբիլիսիում վրացի երկրպագուները իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: Միջադեպին անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Կցանկանայի մեր հարևան ժողովրդից ներողություն խնդրել մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար։ Մենք եղել ենք և կլինենք բարեկամ պետություններ, հին քրիստոնեական կրոն ունեցող ժողովուրդներ, և մենք խաղաղ ապրելու ենք եվրոպական Կովկասում»,- գրել է Զուրաբիշվիլին։ *** Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին քննադատել է երկրպագուներին, ովքեր ֆուտբոլային հանդիպումից հետո իրեր են նետել հայ երկրպագուների վրա։ «Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է: Այս միանգամայն անընդունելի արարքով մենք վիրավորեցինք նրանց և թույլ չտվեցինք մեր թիմին իր երկրպագուների հետ հաղթանակը տոնել: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր են գցում մեր երկրի միջազգային իմիջի վրա»,- ասել է նա: |
«Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան հայ ժողովրդից». Զուրաբիշվիլի
Հասարակություն ավելին

ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին