▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կենդանաբանական այգին կբացվի․ ի՞նչ կանոններ կգործեն

Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։

Ահա թե ինչ կանոններ կգործեն այգում։

Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։

Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։ Մասնավորապես՝

Արգելվում է կերակրել կենդանիներին:
Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։
Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։
Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։
Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ զանգահարելով 0️⃣1️⃣0️⃣5️⃣6️⃣2️⃣3️⃣6️⃣2️⃣կամ 0️⃣1️⃣0️⃣5️⃣6️⃣2️⃣1️⃣6️⃣5️⃣ հեռախոսահամարներով։
Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։
Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին