▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծ թաղում Գեղարքունիքում. դագաղում հայտնաբերվել է 4 պարկ ավազ

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 325 հոդվածի 1-ին մասի (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փատաթղթեր կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային պետահամարանիշներ պատրաստել կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) հատկանիշներով։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ոտիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժամնուքում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Հարավային ֆեդերալ շրջանի տրասնպորտային ՔՀՎ-ի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հետախուզվում է 1949 թ. ծնված, Թուրքմենստանի Հանրապետության Թուրքմենբաշի քաղաքում ծնված, սակայն Մոսկվա Ուլյանովի փողոց շենք 32 բնակարան 13-ում հաշվառված Աղաբեկ Բադալովը։

Ա. Բադալովը 2012 թվականի օգոստոսի 10-ին Վարդենիսի տարածքի Քաղաքացիկան կասության ակտերի գրանցման կողմից ստացել է HP 225 մահվան վկայական։

Գ. Շամշյանը հայտնում է, որ ստացված գրության պահանջներ կատարելու դեպքում պարզվել է, որ Հակոբ Ռուբենի Ռուբենյանը 2012 թվականի օգոստոս ամսին Վարդենիս ՔԿԱԳ տարածքային բաժին է ներկայացրել ՌԴ քաղաքացի Աղաբեկ Բադալովի անվամբ լրացված ակնհայտ կեղծ պաշտոնական այլ փատասթուղթ հանդիսացող Մարտունիի բժշկական կենտրոն ՀԲ-ի կնիքով հաստատված 2012 թվականի հուլիս 22-ի թվագրմամբ թիվ 152 մահվան մասին վկայագիրը, Ա. Բադալովի 2 անձնագրերը, որոնց հիման վրա 2012-ի օգոստոսի 10-ին ստացել է թիվ 255 ԱԲ 099 191 մահվան վկայականը։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 61/23 հասցեի բնակիչ Հակոբ Ռուբենյան, օգտագործելով ակնհայտ կեղծ փատաթուղթ, Վարդենիսի ԶԱԳՍ-ից ստացել է Ա. Բադալովի անվամբ մահվան վկայական, այն 2012 թվականի օգոստոս ամսին ներկայացրել է Վարդենիսի ԶԱԳՍ և օգոստի 10-ին և Վարդենիսի զագսից ստացել է մահվան վկայական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ համայնքի «Թուխ մանուկ» կոչվող գերեզմանոցում արտաշիրմում է կատարվել 1949-2012 գրառումով գերեզմանում, որի գերեզմանաքարի վրա գրված է եղել Բդալով Աղաբեկ Գրիգորի։ Արտաշիրումից հետո հայտանբերվել է, որ դագաղում եղել է 4 պարկ ավազ։


Ըստ ֆոտոլրագրողի՝ արդեն որպես վկա հարցաքննվել է Կարմիր գյուղ համայնքի բուժամբուլատորիայի տնօրեն Կարեն Մինասյանը, ով հայտնել է, որ իր համագյուղացի, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Ռուբենյանը 2012 թ.  հուլիս-հունլս ամսինեի ընթացում հանդիպել իրեն և ասել,  որ իր ընկերջ հայրը մահացել է, Երևանում տեղ չկա թաղելու և խնդրել է, որ նա դիմի Կարմիր գյուղից գյուղապետ Միշա Դանիելյանին։ Հաջորդ օրը ինքը դիմել է գյուղապետին և գյուղապետը համաձայնությամբ 1 օր անց Ռ. Ռուբենյանը «ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենյով գերեզմանոց են բերել փակ վիճակում գտնվող դագաղ և այն առանց բացելու թաղել, հետագայում տեղադրել են գերեզմանաքար Բադալով Աղաբեկ Գրիգորի գրառումով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախաքննության ընթացում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Ռուսաստանի Դաշնություն Ագովո-Չեռնովորսկի ՆԳՎ Ներքին գործեր վարչության քննրական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղաբեկ Բադալով նկատմամբ։

Պարզվում է, որ Բադալովը խարդախության նպատակով  յուրացրել է գումարը և Ռ. Ռուբենյանի հետ կազմակերպել է իր կեղծ մահն ու թաղումը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին