▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կեղծիք է, Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին․ Քոչարյանը՝ ձայնագրության մասին

Սա կեղտոտ և էժան կեղծիք է՝ նեյրոնային ցանցի տեխնոլոգիաների օգտագործմամբ: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է մայիսի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված իբրև թե իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսզրույցի հատվածին։

«Ակնհայտ է, որ այս ֆեյք նորության հայտնվելը հենց հիմա կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ», - մասնավորապես նշել է Ռոբերտ Քոչարյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին