▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԿԳԲ-ն իր դրական կողմերն էլ է ունեցել

ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ն իր դրական կողմերն էլ է ունեցել. Մանավանդ հիմա...


«Այ ոչխար` 150000 դրամ աշխատավարձ ես ստանում 350 հազար տալիս ես սև խավիար, հետն էլ 1 միլիոնի վիսկիներ ու ջիներ ես առնում Ամանորի սեղանի համա՞ր, հետն էլ ձեռի հետ հայտարարում ես, որ Նոր Տարվա գիշերը տնեցիների հետ մի թաս բան կխմես հետո կպոկվես Մադրիդ քեֆդ շարունակելու, մոռանալով որ երբ մի ժամանակ առաջ քաղծառայողով «վռոդի կրիր» ու պետական քյալամ աշխատանքի անցար, նույնիսկ դուզ գույնի հագնելու բան չունեիր»` այս ամենը ուղղված է մի «կարգին» տղու ով հաստատ կհասկանա, որ սա իրեն է վերաբերում, սակայն ինչպես հասկանում եք, այս բառերը կարելի է շատ հանգիստ ասել այսօրվա պետական չինոնվնիկներից շատ- շատերին:
Որ ԽՍՀՄ տարիներին գործող ԿԳԲ-ն շատ անմեղ մարդկանց գլուխ է կերել մեկնաբանության կարիք չունի, այսինքն անժխտելի է: Բայց չփաստել, որ նույն ԿԳԲ-ի պրիոյոմները այսօր շատ տեղին կլինեին, նամանավանդ, երբ խոսքը գնում է մեր այսօրվա Հայաստանի պետական չինովնիկների 95 տոկոսի մասին: Այո միայն ԿԳԲ-ի «պրիյոմնները» կարող էին ստիպել որոշ շան տղերքի հիշել, որ գոնե վախից դրդված/ որ հանկարծ պոչներին չնստեին/ կարելի է մի քիչ ավելի զուսպ լինել և չնյարդայնացնել քրտինքով աշխատանքով ապրող մարդկանց:

 

Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին