▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գյումրիում բժշկական դիմակով քողարկված անձինք հափշտակել են կին զինծառայողի ոսկյա մատանին ու ականջօղերը

Այսպես է լինում, երբ դերասան կոլեգայիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի

Ինչ եղավ հետո, արդեն գիտեք բոլորդ. Սարհատ Պետրոսյան

«Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել

Վստահ եմ, որ գրառումիցս հետո շատերը փորձելու են ավելի խիստ լուտանքներ թափել

Տավուշի մարզում կա 6 վարակակիր․ մարզպետ

Տնտեսվարողների համար հաստատվել է 8,5 մլրդ դրամի հայտ

Պատգամավորը բացատրում է, թե ինչպես է գոյանում իր 700.000 դրամ աշխատավարձը

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները

Ռուսաստանից ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, սպառնացել է ինքնասպան լինել

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային. . .

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Խաղային ավտոմատների գործունեությունը կարգելվի. Փաշինյանն արխիվից տեսանյութ է հրապարակել

Քաղաքապետարանի ղեկավար կազմը չի փոխանցել ինձ հասանելիք պարգևավճարի գումարը. Նարեկ Թադևոսյան

Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 29-ին կունենանք մոտ 3600 դեպք. Թորոսյան

Կաշառք վերցնելու համար ԱԱԾ-ն ձերբակալել է Դավիթաշենի բաժանմունքի պետին, տեղակալին եւ օպերատիվ ծառայողին

«Սասնա ծռերն» առաջարկում է փոխհատուցել վարձակալությամբ բնակվողների վարձավճարը

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյան

Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ

Կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք՝ Արցախում

ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Մենք կօգնենք Ձեզ հասկանալու... Էդմոն Մարուքյան

Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան

Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս. Հայկ Մարության

ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի հետ լքել են շենքը

Պետության աջակցությունը ՓՄՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՔԾ-ի և ՀՀ-ի

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Կարագի, ձեթի, խնձորի գները շարունակում են նվազել, հացի գինն անփոփոխ է. խոզի միսը մարտին. . .

Մանրամասները առաջիկայում․ Ահարոնյանը՝ ԱԱԾ-ի և ՆԱՎ-ի համատեղ միջոցառման մասին

Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել

Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ

Կարևոր տեղեկություն ՌԴ-ում աշխատանքը կորցրած և դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների համար

ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են Ոստիկանության բաժանմունք, թույլ չեն տալիս պետին, տեղակալին. . .

Խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն վաղ է խոսել այդ մասին․փոխվարչապետ

ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը

4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում. մարզպետ

Այս ամենը ամեն օր ու բացառապես բոլորին է հասնում`թե Նորքում բուժվողներին, թե տարբեր. . .

Այս գիշեր բավականին լարված էինք. Նիկոլ Փաշինյան

Ինձ զանգած կինը լացակումած պատմեց, որ իր և իր նման շատերի ընտանիքները սովի են մատնված․ Վարուժան Ավետիսյան

Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյան

Հաստատված կորոնավիրուսով արցախցու վիճակը կայուն է. Արցախում թեստավորվել է ևս 3 անձ

Կորոնավիրուսից 80-ամյա տղամարդ է մահացել. դեպքերի ընդհանուր թիվը` 921

Ավագ Հինգշաբթի․Մտորումներ

Տույժ-տուգանքների մասին

Սա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան

500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա Նազարյան

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար

ԿԳՄՍ նախարար պարոն Հարությունյան, քա՛յլ արեք. Անահիտ Բախշյան

Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին:

«ԿԳՄՍ նախարարությունը 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ։ Լրատվությամբ անընդհատ տարածվում են դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների մասին, որոնց պատճառը կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող անկատար, իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ նպատակներով գրված կարգերն են, որոնց փոփոխություններն օր առաջ պետք է արվեին։ Դեռ 2018-ին անձամբ մասնակցել եմ այդ կարգերում փոփոխություններ կատարելու գործընթացին, որոնք 2019թ մարտի 27-ից ապրիլի 11-ը e-draft-ում դրվեցին քննարկման՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին մասնակից դարձնելու, խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացին նրանց ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: Այս նախագծերում ես ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ, որոնք 26042019-ին ուղարկել եմ անձամբ նախարարին, սակայն այդպես էլ չգիտեմ, թե ո՞ր առաջարկս ընդունվեց, որը՝ ոչ։

Մասնավորապես, առաջարկել եմ դպրոցի ծնողական խորհրդում դասարանական ծնողական խորհուրդը ներկայացվի ոչ թե մեկ՝ խորհրդի նախագահով, այլ 2-4 հոգով, որպեսզի անդամները սովորեն իրար լսել ու կոլեգիալ որոշումներ կայացնել։ Առաջարկս հիմնավորել եմ առկա կառավարման խորհուրդներում ծնողների ձևական մասնակցությամբ, երբ դպրոցի ծնողական խորհրդում յուրաքանչյուր դասարանից մեկ ծնող՝ տվյալ դասարանի ծնողական խորհրդի նախագահ, դառնում է ամբողջ դպրոցի ծնողական խորհրդի անդամ, իսկ դպրոցի ծնողական խորհուրդը փաստորեն ներկայացնում են դպրոցի դասարանների թվով ծնողներ։ Այդ ծնողները ոչ միայն չեն կարող ներկայացնել ամբողջ ծնողական համայնքի տեսակետը, այլև ակամա դառնում են տնօրենի ցանկացած ապօրինի որոշման հլու հնազանդ կատարողները՝ բացառելով բազմակարծությունն ու ցանկացած քննադատական տեսակետ։

Առաջարկել էի ընդհանրապես հանել ծնողխորհրդի նախագահի կարգավիճակը, որը չի ապահովում ծնողների մեջ մի՛շտ առկա բազմակարծությունը։ Ի վերջո «Հանրակրթության մասին» օրենքով ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝1) սովորողը, 2) սովորողի ծնողը ու նրանց մասնակցությունը դպրոցում կրթական գործընթացին պետք է պատշաճորեն ապահովվի, ոչ թե ձևականորեն։ Ի վերջո նրանք են դպրոցի շահառուները։

Սակայն e-draft-ում հանրային քննարկումներն ավարտվել են 2019թ ապրիլի 11-ին ու մինչ օրս անհայտ է դրանց թե՛ ճակատագիրը, թե՛ բովանդակությունը։ Ի՞նչ է կատարվում ԿԳՄՍ նախարարությունում, ինչո՞ւ են հապաղում այս կարևոր որոշումների փոփոխությունները կյանքի կոչել, մարդ չի հասկանում։ Այնինչ ծնողներն անընդհատ բարձրաձայնում են այս խնդիրների մասին։ Մասնավորապես, սթ հունվարի 21-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի 11 ծնողների ստորագրությամբ մի նամակ եմ ստացել, որտեղ նրանք պատմում են դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ տնօրենի թույլ տված կամայականությունների մասին։ Նույն օրն այն համապատասխան կից նամակով հասցեագրել եմ Կրթության տեսչական մարմնին, որի ղեկավար պարոն Շագաֆյանի հրամանով փետրվարի 3-5-ը դպրոցում իրականացվել է ստուգում՝ նամակում ներկայացված փաստերի իսկությունը պարզաբանելու նպատակով։ Նամակիս պատասխանն արդեն ստացել եմ, որտեղ մանրամասն նկարագրված է ստուգման ընթացքն ու արձանագրված խախտումները, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ, տնօրենին տրվել են հանձնարարականներ։ Արձանագրել են, որ դիմումում ներկայացված փաստարկները համապատասխանում են իրականությանը:

Դիմումը ևս տուգման արդյունքներն ուղարկվել են ՀՀ Արմավիրի մարզպետին՝ քննարկելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու և ՀՀ կրթության տեսչական մարմնին տեղեկացնելու առաջարկությամբ: Կսպասենք Արմավիրի մարզպետի քայլերին, սակայն դրանք չեն լուծելու առկա անվստահությունը կառավարման խորհրդի նկատմամբ, քանի դեռ գործող կարգերը չեն փոխվում և կառավարման խորհուրդներում ո՛չ ծնողական համայնքի, ո՛չ մանկավարժական խորհրդի, ո՛չ լիազոր պետական մարմինների ներկայացուցիչները չեն գործում աշակերտների կրթության իրավունքի շահերից, որն է՝ օգնել ու պարտադրել տնօրենին դպրոցում ապահովել բարոյահոգեբանական այնպիսի բարենպաստ մթնոլորտ, որտեղ երեխաների համար սովորելը լինի ոչ թե պարտադրանք, այլ հաճելի անհրաժեշտություն։

ԿԳՄՍ նախարարությունը դանդաղում է ոչ միայն այս հարցում, հարգելիներս, ՔԱՅԼ ԱՐԵՔ։

ՀԳ Հարգելի ծնողներ, ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը հոդվածում բարձրացված խնդրի շուրջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին