«Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանում խայտառակ հակասանիտարական վիճակ է։ Ավտոկայանի զուգարաններում, որից պետք է օգտվեն այնտեղ աշխատող անձնակազմն ու ուղևորները, տասնյակ տարիներ որեւէ վերանորոգման աշխատանք չի կատարվել»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
Նա ուղիղ եթերով ցույց է տվել ավտոկայանի զուգարաններում տիրող հակասանիտարական վիճակը՝ նշելով, որ կառավարությունը գործուն ջանքեր է գործադրելու՝ իրավիճակը բարելավելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում