▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կներեք, իմ կարծիքով, ձեր մեկնաբանությունները մի քիչ աբսուրդ են. Նիկոլ Փաշինյանը՝ Մխիթար Հայրապետյանին

 

Կառավարությունն իր այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկեց վաղը արտահերթ նիստ հրավիրել՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կապակցությամբ հոկտեմբերի 11-ը 12-ը ոչ աշխատանքային օրեր սահմանելու հարցով։

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է որոշակի օրենսդրական փոփոխություն.

«Քանի որ գագաթնաժողովի ծավալները շատ մեծ են, եզրակացությունն այն է, այդ թվում՝ ոստիկանության, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ 2 օրը հայտարարվի ոչ աշխատանքային, մենք այդ ուղղությամբ կգնանք»,- ասաց Ն. Փաշինյանը՝ միաժամանակ որոշակի դժգոհություն հայտնելով օրենքում փոփոխության ձևակերպունից, որ 4 և ավելի նախագահների այցելության դեպքում է կառավարությունը լիազորված լինելու աշխատանքային օր տեղափոխել:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ կառավարությանը լիազորվելու է ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել:

«Ենթադրենք երկրների ղեկավարներ չեն այցելում, այլ պատանեկան օլիմպիադա է կազմակերպվում: Պետք է այնպիսի ձևակերպում գտնել, որ ամեն անգամ անհրաժեշտություն չառաջանա օրենքում փոփոխություն կատարելու: Իմաստը պետք է լինի այն, որ պետության և հանրային կյանքի բացառիկ նշանակություն ունեցող իրադարձությունների կապակցությամբ»,- ասաց վարչապետը՝ հարցադրում անելով, թե ո՞ր կառավարությունն է նստում ու մտածում, որ աշխատանքային օր տեղափոխի:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը,ԿԳ և սփյուռքի նախարարները պաշտպանեցին օրենքում արդեն տեղ գտած ձևակերպումը:

«Շատ սուբյեկտիվ է ձեր ասածը, պետք է սահմանումը տանք»,- վարչապետին դիմեց Մխիթար Հայրապետյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Կներեք, իմ կարծիքով, ձեր մեկնաբանությունները մի քիչ աբսուրդ են,- հակադարձեց Ն.Փաշինյանը,- Այս խնդիրը հասել է վերջին օրերին, ինչի՞ պիտի կառավարությունը մտածի, որ աշխատանքային օր փոխի»:

Նա պնդեց, որ պետք է այնպիսի ձևակերպում տրվի, որ ամեն անգամ նույն խնդիրը չառաջանա.

«Կառավարությունը նույնպիսի մարմին է, ինչպես Ազգային ժողովը: Այսինքն՝ կառավարությունը ժողովրդին ներկայացնող մարմին է, եթե անտրամաբանական բաներ կանի, կդադարի կառավարություն լինել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին