▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կներեք, լավ, քթի ծակ չունե՞ն․ Նիկոլ Փաշինյանը զայրացավ հուշարձանների վիճակի քննարկման ժամանակ

 

Կառավարությունը նախատեսում է վերականգնել «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» արձանները, որոնք երկուսն էլ գտնվում են Կոտայքի մարզում: Այս մասին որոշում է կայացվել կառավարության նիստում, որի ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև Երևանում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին և նշել, որ ինքը համապատասխան մարմինների ուշադրությունն է հրավիրել արձանի կից սյուների վրայի սալիկների խնդրին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կարգի բերվեն։ Նա նաև հանձնարարել է Մյասնիկյանի արձանի մոտից հանել հնացած, տգեղ ժապավենները և արձանից պոկվող քարերի հարցն արագ լուծել։ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև նորաբաց այգում արձաններից մեկի կոտրման մասին և հետաքրքրվել, թե ինչու այդ արձանը ջարդողը դեռ հայտնաբերված չէ։ Փոխոստիկանապետ Վլադիմիր Մովսիսյանը տեղեկացրել է, որ տեսախցիկների նկարահանումների արդյունքում այդ անձը պարզված է, սակայն այս երկու օրվա ընթացքում նրան դեռևս չեն հայտնաբերել։ Վարչապետը հանձնարարել է արագ հայտնաբերել այդ անձին:

Դիտեք նաև՝

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին