▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջ նկատմամբ ավազակային հարձակում Երևանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Ռ.Երիցյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը և միջոցներ են եռնարկվում` առերևույթ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի  31-ին` ժամը  17:00 -ի սահմաններում։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝  երկու անձինք, ավազակային հարձակմամբ  ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ  նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք են գործել Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերի  բնակարներից մեկի բնակչուհի Ռ.Երիցյանի բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանն ու ոտքերը, վերջինիս կյանքի ու առողջության համար վտանգավոր  բռնություն գործադրելով՝ ծեծի ենթարկել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա  հափշտակել   նրան պատկանող  ոսկյա մատանիներն ու դիմել փախուստի։ 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տեսանկարահանող սարքավորումներ, որոնց տեսագրությունները  ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության  Կենտրոնական բաժնից ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին (տեսանյութը՝ կից)։

             Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին,  կամ ոստիկանության մոտակա բաժնին։

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության
հետ կապերի բաժին 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին