▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ առ պատասխանատվություն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՀՀԿ Խորհրդի նիստում երկրի նախագահի ելույթն ուշագրավ էր ոչ թե առաջին հերթին նրանով, որ վերլուծվում էր Հայաստանում մեծությամբ երկրորդ կուսակցության ղեկավարի քաղաքական գործունեությունը, այլ նրանով, որ մեսիջ էր պարունակում քաղաքական բոլոր ուժերին, այդ թվում` Հանրապետական կուսակցությունը նույնպես: Ելույթի հիմնական ծանրաբեռնվածությունն, այս իմաստով, ընկած էր «ֆեոդալական տրամաբանություն» ձևակերպման մեջ: Բանն այն է, որ Հայաստանում անկախությունից ի վեր ձևավորվել է կառավարման մոդել, ըստ որի յուրաքանչյուր քաղաքապետ, մարզպես, նույնիսկ գյուղապետ կառավարման մասին իր սեփական պատկերացումներ է փաթաթում իրեն վստահված տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ: Սրա հետևանքով է, որ Հայաստանը 21րդ դարում ապրում է ավելի շուտ միջնադարի տրամաբանությամբ: Իսկ ֆեոդալիզմը հենց միջնադարի ծնունդ է: Այն, որ սոցիալական և աշխարհաքաղաքան լրջագույն խնդիրների առջև կանգնած Հայաստանը չի կարող այլևս ապրել ֆեոդալիզմի տրամաբանությամբ, այն է` երբ դա ներմուծվում է հասարակություն և հովանավորվում է կուսակցությունների կողմից, պարզից էլ պարզ է: 
Երկրորդ շեշտը, որ հստակ դրվեց ելույթում, ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանի քաղաքական գործունեության ամփոփումն էր: Դրա իմաստն, ըստ էության, հանգում էր կուսակցության առաջնորդի քաղաքական հավակնությունների, կոչերի, դրանցից առաջացող հանրային սպասումների թե՚ իրականացման, թե՚ չիրականացման հետևանքների համար պատասխանատվություն կրելու հարցին: Եթե համեմատություն անցկացնենք Հայաստանի և Ուկրաինայի միջև, ապա ակնհայտ է դառնում, որ նախագահի ելույթում ակնարկ էր արվում առ այն, որ Գ.Ծառուկյանի գործունեությունն ավելի շուտ կարող է Հայաստանում ստեղծել ուկրաինական սցենարի առաջացման հիմքեր, ինչի համար որևէ մեկը պատասխանատվություն կրել չի կարող, քան նպաստել երկրի առջև կանգնած խնդիրների լուծմանը: Խնդրի լրջությունը չի նվազում` կախված այն բանից, գիտակցվում է այս ամենը երկրի քաղաքական դաշտում, թե ոչ: Միանշանակ է, որ երկրի առջև կանգնած խնդիրների տրամաբանությունից ելնելով` մենք ավելի շուտ պետք է Իսրայել դառնանք, քան` Ուկրաինա:
Պետք է հուսալ, որ ոչ միայն ԲՀԿ-ն, այլև բոլոր կուսակցությունները, և ԲՀԿ-ից, ում առաջին հերթին ուղղված էր նախագահի խոսքը, ոչ պակաս նաև` հանրապետականները ֆեոդալական տրամաբանությունից ազատվելու կոչը համարժեք կերպով կընկալեն, և դա կերևա Հայաստանի քաղաքական համակարգում և, օրինակ, ՏԻՄ ղեկավարման գործելաոճում:
Առհասարակ քաղաքական քաղաքակիրթ մշակույթի ձևավորման հրամայականից ելնելով` հարկ է 21րդ դարին համապատասխան հանրային հարաբերություններ ունենալ, որոնք կլինեն ինստիտուցիոնալ, ոչ թե անձնական հիմքեր ունենան: Առավել ևս պետք է գիտակցել, որ հանրային ոչ բոլոր խնդիրներն են լուծվում գումարով կամ քվեարկությամբ, շատ ավելի շատ խնդիրներ մասնագիտական լուծում են պահանջում, դիվանագիտական հմտություններ և հավասարակշռված մոտեցում: Հավանաբար, ԲՀԿ առաջնորդի գործունեության այս գնահատականը նաև ուղղված էր Գ.Ծառուկյանի մերձակա շրջապատի քաղաքական-պետական գործունեությանը, որի անհամապատասխանությունը մերօրյա Հայաստանին և երկրի զարգացման հեռանկարներին պետք է մտահոգիչ լինի բոլորի համար:

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին