▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ արեք մարդկանց պակասեցնել ծախսերը․ Զոհրաբ Եգանյան

Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Վարչապետն ասում է, որ եթե կոմունալները չվճարեք` հնարավոր է, որ կոլապս լինի երկրում: Ասել եմ ու նորից կասեմ` երկու ամիս կորցրիք, կոչ արեք մարդկանց պակասեցնել ծախսերը, մի խոսեք այնպես, որ մարդկանց թվա, թե կարող են չմուծել կոմունալ, կամ վարկի տոկոս ու դրանով ավելի խորացնելով մարդկանց սոցիալական վիճակը:

Մի քանի օրից պարզ կլինի, որ վարկային արձակուրդ չկա, իսկ տոկոսները չվճարելու դեպքում կպայթի նաև բանկային համակարգը:

Օր առաջ պետք է կոչ անել «ձգել գոտիները», վերացնել նույնիսկ պարգևատրումների ֆոնդերը, համայնքների գիշերային լուսավորություն ծավալները նվազեցնել, խնայել ամեն ինչում ու սպասել:

Չի կարելի ձգտել միշտ լավը երևալ, քանզի իրականությունն այլ է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին