▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ Պարույր Հայրիկյանին

Տեղեկացա, որ Դուք այսօրվանից հացադուլ եք սկսելու՝ նախագահի հրաժարականի պահանջով:
Միանգամայն արդարացված եմ համարում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը Ձեր ընդդիմանալը, վերջին ամիսների ակտիվությունը:
Այնուամենայնիվ, կրտեսեր ընկերոջ իրավունքով խնդրում եմ՝ ձեռնպահ մնաք հացադուլի գաղափարից:
Հացադուլը, որպես քաղաքական պայքարի դրսևորում, հարկ է գործածել ծայրահեղ դեպքում, երբ այլ գործիքները սպառված են կամ սահմանափակված է մարդու ազատությունը:
Ես ինքս երկու անգամ բանտում հացադուլ եմ արել՝ 2004 եւ 2008թթ-ին ու շատ լավ պատկերացնում եմ դրա հետևանքները:
Հարգելի Պարույր, դեռ ամբողջովին ապաքինված չեք՝ հայտնի մահափորձից հետո ու կարծում եմ՝ հացադուլը կարող է առողջական որոշակի պրոբլեմներ ստեղծել:
Բացի այդ, Ձեր անունն իրավմամբ ասոցացվում է անկախության հետ ու ծանր է հետևելը, որ հերոսկան անցյալ ունեցող մարդը, կայսրության դեմ պայքարած գործիչը հացադուլ է անում անկախ Հայաստանում:
Հուսամ, որ կանսաք իմ հորդորին...
Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին