▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոլաժ եմ սարքելու հայհոյանքներով նամակների ու գրեմ՝ «սիրո և թավշյա հեղաշրջում»». Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը Para TV- եթերում այսօր անդրադարձել է հասարակության շրջանում տարածվող ատելության խոսքին և իր հասցեին հնչող վիրավորական մեկնաբանություններին:

«Ո՞ւմ հետ վիճեմ. տոլման նոր գազին դրած տիկնոջ հե՞տ, ով նստում է համակարգչի առաջ ու ինչ-որ փայլուն մարտական ուղի անցած իմ ավագ ընկերոջ նկարի տակ գրում «թաղեմ քեզ», ի՞նչ անեմ այդ կնոջ հետ, վիճե՞մ: Հղի տղամարդիկ, փորիկներով, ովքեր ծաղրում են իմ գիրությունը: Ֆոտոներ ունեմ: Մի օր, երբ էս ամեն ինչը վերջանա, կոլաժ եմ սարքելու հայհոյանքներով նամակների ու գրեմ՝ «սիրո և թավշյա հեղաշրջում»,- ասել է Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին