▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմիտասն էլ հոգեկան հիվանդ դարձավ` զզվու՞մ եք. Պետրոս Ղազարյանն` Ինգա-Անուշին

Կոնչիտայի կերպարն ինձ շատ անդուր էր,բայց Ինգան ու Անուշն ոնց որ ինադու նենց անեն,որ մարդ պաշտպանի Կոնչիտային։Ես չեմ հասկանում ձեզ ժյուրի են նստեցրել երգ գնահատելու,թե բարոյախոսական միտինգ անելու համար։Դուք միանձնուհիներ եք Ավետ Բարսեղյանն էլ աբեղա,թե հայրենասիրական կլիշեով աստղ ու դատարկ տեքստեր գրող պոպ գրդոնչի։Բա ն է փոխվել՞՞։Մեր երկրում էսքան անբարոյական բաներ են լինում,ով եք դուք,որ միայն Կոնչիտան ձեր սրտերում հրապարակային բարոյախոսության կիրք արթնացրեց։ՈՒ ես չգիտեմ մարմնով է վատ Կոնչիտա լինել ,թե ինտելեկտով։
ՈՒ ինչ է նշանակում Կոնչիտայից զզվում ենք ոնց զզվում ենք հոգեկան հիվանդից։Էս ա ձեր բարոյականության ընկալումը՞՞՞։

Կոմիտասն էլ հոգեկան հիվանդ դարձավ։

ԶԶվում եք՞՞՞)))

 

Պետրոս Ղազարյան

 

Հիշեցնենք, որ Ինգա և Անուշ Արշակյանները, խոսելով Եվրատեսիլ-2014-ի հաղթող, մորուքավոր տրանստվիստիտ Կոնչիտա Վյուրստի մասին, ասել էին. «Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները», ինչին , ավելի վաղ, շատ կտրուկ էր պատասխանել Ժառանգություն կուսակցության քաղխորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին