▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմպրոմատներ, ֆինանսական ու քրեական հետապնդումներ, «առնետավազք»...«168 ժամ»

«168 ժամ»  թերթի առաջնորդողից մի հատված.

 

«...Այսպիսով, քաղաքական դաշտում հստակ ջրբաժան առաջացավ, իշխանությունը, որը սպառնում է
Ծառուկյանին ֆինանսական և քրեական հետապնդմամբ, և ոչ իշխանական ուժերը՝ Ծառուկյանի գլխավորությամբ, որոնք սպառնում են իշխանափոխությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը ցանկանում էր Ծառուկյանից օր առաջ լսել իշխանափոխության մասին պահանջը, ինչը, փաստորեն, ստացավ: Իսկ թե ինչո՞ւ էր իշխանությանն անհրաժեշտ որպես այլընտրանք հանդես եկող ԲՀԿ-ին մի գիշերվա մեջ դարձնել արմատական ընդդիմադիր ուժ, ցույց կտան առաջիկա զարգացումները: Կոմպրոմատներ, ֆինանսական ու քրեական հետապնդումներ, «առնետավազք»... Այս և քաղաքականության հետ կապ չունեցող բազմաթիվ երևույթներ կուղեկցեն առաջիկա քաղաքական զարգացումները»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«168 ժամ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին