▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմսոմոլուհի Սիլվա Համբարձումյանի «թոխմախությունները»

"Բիզնես-լեդի" Սիլվա Համբարձումյանը,ով հասարակությանը ավելի հայտնի է իր սկանդալային պահվածքով,երբ Սյունիքի մարզպետ Լիսկայի հետ իրար էին ծեծում Երևանի հյուրանոցներից մեկում, հիմա որոշել է քաղաքականություն մտնել և իրեն "ԿՌԻՇԱ" է փնտրում...Իսկ քաղաքականություն մտնելուց առաջ պետք է հաճոյանալ աշխարհի "ուժեղներից" մեկին՝մի հակապետական և հակաազգային բան ԲԱՐԲԱՋԵԼ...Կարող է մի բան ստացվի,ինչպես դա ստացվեց ՈՄԱՆՑ մոտ և նրանք հիմա ներկայացված են պետական ապարատում...Ըստ կոմսոմոլուհի և գեղեցկուհի Ս.Համբարձումյանի` նրա "ԿՌԻՇԱՆ" լավ կլինի դառնա Ռուսաստանը...Ռուսները վերջին տարիներին սիրում են ՀՀ-ում հովանավորել մեծ մասամբ քաղաքական "ԱՂԲԻՆ"...Իսկ քաղաքականություն մտնելու համար պետք է ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ տաս...Ու Ս.Համբարձումյանն այդպես էլ արեց՝ՏՎԵՑ...Ու կրկրնեց այն,ինչ ասել էր մի ժամանակ առաջ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը,որ հայերը ԵՐԲԵՔ անկախ չեն եղել, ոչ մի ժամանակաշրջանում մենք անկախ չենք եղել...Ու իր արտահայտած ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ այս կինը բացատրում է պատմությունն "ուսումնասիրելով"...Իմ կարծիքով նա ազեր-կոյունլուների կողմից գրված պատմությունն է ուսումնասիրել կամ էլ հիմա նրանց կայքերից դուրս չի գալիս...Ըստ գործարարուհու` մենք Եվրոպային ոչինչ ՉԵՆՔ ՏԱ,ինչպես նաև Եվրոպան մեզ...Ես կարծում եմ,որ Ս.Համբարձումյանը ԵՎՐՈՊԱՅԻՆ իրոք չի կարող ՈՐԵՎԷ "բան" տալ...Իր ստրկամտությունը ավելի "թոխմախացնելու" համար մեջբերում է ՌԴ նախագահ Վ.Պուտինի խոսքերն այն մասին,որ երկու տաի հետո լավ է լինելու...Ու մեզ էլ առաջարկում է ԵՐԿՈՒ տարի սպասել...Առաջարկում է նաև հրաժարվել սեփական դրամից...Այսպես շարունակվելու դեպքում կոմսոմոլուհի Համբարձումյանը կառաջարկի նաև հրաժարվել օրհներգից և դրոշից...Ու՞մ են պետք դրանք...Իսկ ամենածիծաղելին այն է,որ Ս.Համբարձումյանը առաջարկում է ԳՐՈՀԵԼ ռուսական շուկան...Կառաջարկեմ սույն տիկնոջը սկզբից ՀՀ-ի 2,5 միլիոնանոց շուկան ազատագրել "թուրք-պարսկական" ապրանքներից,իսկ հետո էլ մտածել 140 միլիոնանոց ռուսական շուկայի գրոհման մասին...
Հ.Գ.

Չեմ զարմանա,եթե Ս.Համբարձումյանի "մտքի գոհարները" դառնան ազերիական մամուլի այսօրվա "ՀԻԹԸ"...Չեմ զարմանա,եթե հաջորդ ԱԺ-ում` որպես պատգամավորուհի տեսնեն սույն ԴԱՎԱՃԱՆԻՆ...

 

Գագիկ Համբարյան 

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին