▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնչիտա Վյուրսթը ցանկանում է մեկ շաբաթ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ

Կոնչիտա Վյուրսթը ցանկանում է ելույթ ունենալ Ռուսաստանում իր ռուս երկրպագուների համար։

Ավստրալական Kurier պարբերականին տված հարցազրույցի ժամանակ «Եվրատեսիլ 2014-ի» հաղթողը հայտարարել է, որ ցանկանում է մեկ շաբաթ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ՝ «նրան ավելի լավ հասկանալու համար»։

«Ես Ռուսաստանում բազմաթիվ երկրպագուներ ունեմ, եւ դա շատ հիանալի է»,- հայտարարել է սկանդալային Կոնչիտա Վյուրսթը։ «Սա անհավատալի գեղեցիկ երկիր է»,- ընդգծել է Վյուրսթը։

Նա  նաև ավելացրել է, որ չի հրաժարվի մեկ շաբաթ անցկացնել Վլադիմիր Պուտինի հետ՝ «պարզապես նրան հասկանալու համար»։

Ռուսաստանի թեման շատ կարեւոր ու հոգեհարազատ է Կոնչիտայի համար։

«Ռուսաստանում այնպիսի սարսափելի երեւույթներ են կատարվում, որ ցանկություն է առաջանում  բոլոր նույնասեռականներին տանել այնտեղից։ Բայց դա ճիշտ չէ, քանի որ նրանք իրավունք ունեն ապրել իրենց սեփական երկրում՝ խաղաղ և ներդաշնակ միջավայրում»,- ասել է աստղը։ Իսկ այն հարցին, թե նա արդյոք կցանկանա որոշ խորհուրդներ տալ Պուտինին, Կոնչիտան պատասխանել է. «Օ՜, աստված իմ, ոչ։ Բայց պետք է խոստովանեմ, որ նա շատ հմայիչ տղամարդ է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին