▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնչիտայի PR-ին ակամա մասնակցեց նաև Արամ MP3-ն` իր հայտնի արտահայտությունով

Ամենևին էլ պետք չէ զարմանալ, առավել ևս ավելորդ զգացմունքայնությամբ քլնգել աջ ու ձոխ. ինչ ուզում եք ասեք, ինչ ուզում եք գրեք, միևնուն է բան չի փոխվելու. Մարդիկ իրենք իրենց հողում ոնց ուզում այդ կերպ էլ վարվում են: Նայած իրենց այդ պահին ինչն է պետք: Եթե պետք լիներ, որ ասեին "Եվրոպան քո հետ է Ուկրաինա", ուրեմն ուկրաինացի կատարողը կհաղթեր, եթե պետք լիներ, որ ասեին "Բաքու մենք քո նավթի կամ գազի կարիքն ունենք", որեմն ադրբեջանցին կհաղթեր: Հետևաբար, անիմաստ է սպասել, որ մենք պիտի հաղթենք: Անկախ ամեն ինչից իրկանության առաջ մեղանչած չլինելու համար պետք է ասել Կոնչիտա Վուրստի համար փայլուն Փի Առ ու լոբբինգ էր կազմակերպված, որին ակամա մասնակցեց նաև Արամն` իր հայտնի արտահայտությունով: Մարդիկ ճիշտ օգտագործեցին Արամի սխալն ու թեև իրենց հատուկ կերպով ժպտացին, բայց Արամի խոսքերը վերջում շուռ տվեցին Արամի դեմ: Մենք ուղղակի նմանատիպ դեպքերում չունենք տոլերանտություն, զսպվածություն, նրբանկատություն: Արամի չորրորդ հորիզոնական գրավելը կարելի էր նաև կանխատեսել: Եվրոպան եթե ուզեր էլ, չէր կարող ներել Արամի հոմոֆոբիկ խոսքերը. ուղղակի ԼԳԲՏ լոբբին նրան դա թույլ չէր տա: Իսկ ԼԳԲՏ լոբբին հզոր է, հզոր այնքան, որ կարողացավ անցյալ դարի յոթանասունականներին նույնասեռ հարաբերությունները միայն մեկ ձայնի առավելությամբ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հիվանդությունների ցանկից հանել, իրենց ի նպաստ օրենքներ ընդունել տալ աշխարհի տարբեր երկրների պառլամենտներում, հնարավոր դարձնել նույնասեռ ամուսնությունների քաղաքացիական գրանցումն ու օրինականացումը: 
Եվրոպան, չասելու համար ամբողջ Արևմուտքը բացահայտեց իր դեմքը այնպիսին ինչպիսին կա, ինչի տարածման համար շահարկում է Մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչի համար գրանտներ է շնորհում ձեզ, և ինչի պրոպագանդային են ծառայում տարբեր երկրների իրենց հինգերորդ էշելոնները: 
Ի դեպ, այ հիմա ես կուզենայի լսել մեր արևմտամետների, լիբերաստների ու գրանտակերների կարծիքը, ովքեր կամա կամ ակամա հենց այս լոբբինգի ջրաղացին ջուր լցնողներն են իրենց գործունեությամբ:

 

Հարություն Հարությունյան

 


Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2014-ում հաղթեց Կոնչիտա Վյուրստն, Արամ MP3-ը`4-րդն է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին