«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը այսօր ուղիղ եթերի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում առկա և սպասվող խնդիրներին․ «Նիկոլապաշտ գյուղացիների համար «լավ» նորություն․ այս տարի կոնյակ, գինի արտադրող ընկերությունները ձեր խաղողը չեն մթերելու, քանի որ ՌԴ-ից և Իրանից ղազախական ֆուռերով ներմուծել են մեծ քանակությամբ կոնյակի հումք՝ ավելի էժան գնով։ Հետևաբար՝ խաղող արտադրող մեր գյուղացիները թքելու են փայտիկին»,-ասաց Ղուկասյանը՝ հայտնելով ևս մի քանի «լավ» լուր․ «Տեղական ցորեն արտադրողները ևս կթքեն, քանի որ ՌԴ-ից ներմուծվում է էժան, որակով ցորեն»,-ասաց նա։ Անդրադառնալով հայկական գյուղմթերքի՝ ՌԴ արտահանման հետ կապված խնդիրներին, Վարդան Ղուկասյանը հայտնեց իրեն փոխանցված տեղեկատվությունը․ «ՌԴ-ն ոչ թե արգելել է գյուղմթերքի արտահանումը, այլ ցանկացած գյուղմթերք, որը պետք է արտահանվի այս կամ այն երկիր, պետք է ունենա ֆիտոսանիտարական փաստաթուղթ։ Մինչև այս այդ հետազոտությունն արվել է ռուսական լաբորատորիաներում, իսկ այժմ պահանջում են, որպեսզի արտահանելուց հետազոտման փաստաթուղթը ներկայացվի։ Սակայն ՀՀ-ում չկա ֆիտոսանիտարական լաբորատորիա։ Ե՞րբ կունենան, տեղյակ չենք։ 6 տարվա մեջ չկարողացան լաբորատորիա բացեն՝ թուղթը տան արտահանողին։ Սրանք անգամ սովորական անձնագիր չեն կարողանում տպել, էլ ուր մնաց ֆիտոսանիտարական լաբորատորիա բացեն։ Գյուղմթերքի արգելափակումը դեպի ՌԴ տևելու է երկար ժամանակ։ Այս պահի դրությամբ 10 հազ․ տոննա ծիրան կա սառնարաններում, որը մի 10 օրից այլևս պիտանի չի լինելու»․-հայտնեց Ղուկասյանը։
«Կոնյակ, գինի արտադրող ընկերությունները ձեր խաղողը չեն մթերելու»․ Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet