▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորցնում ենք Սևանը, կասկածներ կան Ջրային տնտեսության պետական կոմիտեի գործունեության նկատմամբ. Սերգեյ Բագրատյան

 

 

 

ԱԺ-ում Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին: 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ԱԺ-ին ներկայացրեց  մինչև 40 մլն խորանարդ մետր հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե ներկայացված նախագծում անճշտություններ կան: «Ողջամիտ կասկածներ կան այս մարմնի գործունեության նկատմամբ»,-ասաց նա և հավելեց, որ ներկայացված թվերով 20-30 տոկոս կորուստ ենք ունենում:

«Ինչո՞ւ եք 40 միլիոնի համար դիմում, եթե ավելիի պահանջ կա, վաղն էլ կգաք էլի 30 մլն կուզեք: Մենք կորցնում ենք Սևանը: Սևանի նման ծանրագույն վիճակում գալ, ներկայացնել, կարծում եմ լուրջ չի, գյուղատնտեսության արդյունավետությունը չեք էլ հիմնավորում»,-ասաց նա:



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ջրային կոմիտեի նախագահը խնդրեց կոռեկտ արտահայտվել.

«Ջրային կոմիտեն տարվա սկզբին, հունիս ամսին, մինչև իմ պաշտոնավարումը ներկայացրել էր 80 մլն դեֆիցիտի պահանջ, իմ նշանակումից հետո քննարկել ենք բազմիցս, որ ոչ թե 80, այլ 40 մլն խմ հավելյալ ջուր վերցնել, մյուս մասը ստանալ պոմպակայանները շահագործելով, իհարկե, ֆինանսական բեռի տակ մտնելով, բայց առանց Սևանից վերցնելու հնարավոր չէր»,-ասաց նա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին