▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուս է հայտնաբերվել Լոնդոնից վերադարձած ՀՀ-ի բռնցքամարտի հավաքականի անդամի մոտ

Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված  անձ կա նաեւ հավաքական թիմում:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության տակ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան:

Նշենք, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Լոնդոնում մասնակցում էր օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին