▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսային հիվանդությունների նոր դեպքերի թիվը նախորդ չորս օրերին նվազման միտում ունի

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի թիվը վերջին օրերին նվազման միտում է դրսեւորում։

ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի այսօր՝ մարտի 21-ին, հրապարակած տվյալների համաձայն՝ դեպքերի ընդհանուր քանակը հասել է 160-ի։ Վարակվածներից մեկն առողջացած է, մահեր չկան:

Կենտրոնը նաեւ հրապարակել է հաստատված դեպքերի թիվը՝ ըստ օրերի։ Առաջին դեպքն, այդպիսով, գրանցվել է մարտի 1-ին, հաջորդները՝ ամսի 11-ին, ու այդ օրվանից սկսած մինչեւ ամսի 20-ը յուրաքանչյուր օր նոր դեպքեր են գրանցվել։

Բայց եթե մինչեւ մարտի 17-ը կորանավիրուսային հիվանդությունների աճի գրեթե կայուն միտում է եղել, ապա արդեն մարտի 17-20-ը դեպքերի քանակը սկսել է նվազել։ Մարտի 17-ին գրանցվել է 33 նոր դեպք, 18-ին՝ 32։ Մարտի 19-ին գրանցված նոր դեպքերը եղել են 26-ը, մարտի 20-ին՝ 24-ը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին