ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բոլորին կոչ է անում սեփական նախաձեռնությամբ դեղատներից չգնել և չընդունել դեղորայք, որոնք միջազգային տարբեր հարթակներում ներկայացվում են որպես կորոնավիրուսը կանխարգելող դեղամիջոցներ: Ըստ Թորոսյանի, ինքնաբուժության միտումներ են նկատվում: Միջազգային մամուլում հնչում է ինչ-որ դեղի անուն, մարդկանց կողմից սեփական նախաձեռնությամբ դեղատներից դա գնվում և խմվում է: Դա մեծ սխալ է:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ. կորոնավիրուսային հիվանդությունը հնարավոր չէ որևէ դեղով կանխարգելել: Ընդհանրապես, վիրուսային հիվանդությունները հնարավոր է կանխարգելել միայն պատվաստումով, որն այս պահին ցավոք կորոնավիրուսային հիվանդության համար չկա»,-ասաց նախարարը:
Միաժամանակ, չկա ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս որևէ քաղաքացու որևէ հիվանդության համար: Յուրաքանչյուրին ինդիվիդուալ մոտեցում է ցուցաբերվում ցանկացած պարագայում: Այս մասին ասաց նախարարը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տնային պայմաններում բուժվող կորոնավիրուսով հիվանդ անձինք կամ նման կասկած ունեցողները կարող են առաջնորդվել ինչ որ մեկ ընդհանուր դեղատոմսով՝ մինչև մասնագետի այցը:
Ներկա պահին անախտանիշ ընթացքով հիվանդները հսկվում են տանը՝ պոլիկլինիկաների անմիջական պատասխանատվությամբ: Ըստ նախարարի, վաղը կընդունվի կորոնավիրուսաին հիավանդությունների տնային բուժման ուղեցույց պոլիկլինիկայի բժիշկների համար: «Նրանք այդ ուղեցույցով ինդիվիդուալ կերպով կսկսեն ու կշարունակեն բուժումը տնային պայմաններում՝ չմոռանալով նաև հնարավոր բարդացումները, որոնց դեպքում կարիք կլինի հոսպիտալացման»:
Կարդացեք նաև՝ Հանրային վերահսկողության հարթակը առիթ է դառնում ատելության խոսքի, ինչն անթույլատրելի է. Փաշինյան
Ինչու է ՀՀ-ում կորոնավիրուսի իրավիճակը սրվում. Փաշինյանը ներկայացրեց օտարերկրացու նամակը
Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել, ունենք 418 ծանր, 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող


