▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի ևս 113 դեպք է հաստատվել. գրանցվել է 3 մահ, 1 դեպքը՝ այլ հիվանդության պատճառով

Հայաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 2 հազար 386 դեպք` մեկ օրում ավելանալով 113-ով, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Նախորդ օրվա հրապարակված թվերի համեմատ, դեպքերն աճել են 113-ով: Հիշեցնենք, երեկվա տվյալներով, գրանցվել էր 2273 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1312 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

Այսպիսով` այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք եւ 25 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 4 է։

 113 նոր դեպք, ընդհանուր` 2386, այժմ 1312 վարակակիր կա:

 Ապաքինվել է 25 մարդ, ընդհանուր՝ 1035:

Մահացել է 2 մարդ` 58 և 79 տարեկան, ընդհանուր` 35:

Երեկ 1035 թեստ է արվել, ընդհանուր՝ 24177:

Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը` 62, 59, 65, 134, 82, 125, 113:

 Մինչև օրս այլ հանգամանանքերից մահացել է կորոնավիրուսով վարակված 4 մարդ:

Մահացած մարդկանց տարիքը՝ 27, 47, 55, 58, 58, 62, 65, 65, 66, 67, 67, 68, 68, 69, 71, 72, 72, 73, 73, 75, 78, 78, 79, 80, 80, 81, 81, 82, 84, 86, 87, 88, 89, 90, 93:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին