Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ժամը 10:00-ի տվյալներով, Հայաստանում հաստատված կորոնավիրուսով 190 դեպք կա:


