▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի

Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը անում է հնարավորը՝ ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արձագանքելով ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հայտարարություններին՝ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի, այդ թվում նաև երկքաղաքացիներ։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ՀՀ քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ հասցեագրման ուղղությամբ»,- գրել է Նաղդալյանը:

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմ, Մարքազի եւ Մազանդարան նահանգներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին