Կորոնավիրուսով վարակման հետեւանքով մահացած մեր 72-ամյա քաղաքացու հուղարկավորությունը կազմակերպվելու է համաճարակաբանական ցուցումների համապատասխան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Դետալներ ներկայացնել չէի ցանկանա, դագաղը փակ է լինելու»,- ասել է նա:
Այն հարցին, թե կա՞ արդյոք դիակիզման պահանջ, ինչի մասին վերջին օրերին շատերն են խոսում, Նիկողոսյանը բացասաբար արձագանքել է. «Դիակիզման պահանջ չկա, ուղղակի հուղարկավորությունն անցկացվելու է՝ ըստ համաճարակաբանական ցուցումների»:
Սոցցանցերում տարածվող գրառումներ կան, որոնցով քաղաքացիները միմյանց կոչ են անում մնալ տանը, քանի որ եթե վարակը տուն տանեն եւ փոխանցեն իրենց տարեց բարեկամներին, նրանց՝ հիվանդության մասին հայտնի լինելու օրը կարող է լինել իրենց միասին լինելու վերջին օրը, ավելին՝ իրենք անգամ վերջին հրաժեշտի պահին իրենց սիրելիի դեմքն այլեւս չեն տեսնի: Որքանո՞վ են տեղին նման մտքերը՝ Ալինա Նիկողոսյանը մեկնաբանել չի կամեցել, սակայն հիշեցրեց. «Բացառել չենք կարող, իսկ վարակվածների հուղարկավորության կարգը դա է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


