ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 266 քաղաքացի կա:
Բուժվել եւ դուրս է գրվել 16 մարդ, բացասական է եղել 1315 թեստի պատասխան:
Հիշեցնենք, որ առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց մարտի 1-ին: Մահվան ելքով դեպքեր հայաստանում առայժմ չեն գրանցվել, կա 1 հիվանդ՝ 77-ամյա մի քաղաքացի, որի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գրառում կատարել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․
Հայաստանի Հանրապետություն, 24 մարտի, 2020թ.
14 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսից, 88-ը «դուրս է գրվել» մեկուսացումից:


