▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքում Mercedes-ը բախվել է քարերին, շրջվել ձորը. 3 մահացածներին գտել են մեքենայից դուրս

Մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 20:40-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի վիրավոր է, որը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Վիրավորին փրկարարները դուրս են բերել գետից։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին