▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտրել են Շիրակի և Լոռու մարզերում տեղադրված արագաչափ սարքերի ոսպնյակները. սարքերը դարձել են ոչ պիտանի

Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու և Շիրակի մարզերում:

shamshyan.com-ը գրում է, որ գիշերը 04:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Գյոմրի քաղաքի Թբիլիսյան խճուղու վերջնամասում տեղադրված արագաչափ սարքի արկղի ոսպնյակը կոտրել են: Իսկ ժամը 02:10-ի սահմաններում նույն եղանակով կոտրել են Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղադրված արագաչափ սարքի ոսպնյակը:

Երկու դեպքերի փաստով տարածքային ոստիկանության բաժիններում, տվյալ դեպքում՝ Կումայրիի և Սպիտակի, նյութեր են նախապատրաստվում: Նշված արագաչափերը դարձել են ոչ պիտանի: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին