▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կուսակցության անդամը չի ճանաչում իր ղեկավարին․ Տեսնո՞ւմ եք՝ինչպես են աղավաղում քաղաքական դաշտը»

Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Նիկոլական Արշակ Կարապետյանի հիմնած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամը չի ճանաչում իր կուսակցության ղեկավարին։

#Փողով_բացված_կուսակցություն

Տեսնո՞ւմ եք, թե ինչպես են աղավաղում քաղաքական դաշտը։

Ստեղծում են իրենցից ոչինչ չներկայացնող կուսակցություններ, միայն թե ընտրությունների ժամանակ ձայներ փոշիացնեն ի օգուտ Նիկոլի, և այդպես խոչընդոտեն նոր, անկախ ուժերի ձևավորմանը։

Հետո էլ ժողովուրդը զարմանում է՝ որտեղի՞ց ընտրություների ժամանակ այսքան շատ կուսակցություն «ծլում»։

Արշակ Կարապետյանը՝

2018-2021 թթ.՝ ՀՀ վարչապետի խորհրդական

2021 թ. ապրիլի 13 - հուլիսի 20՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

2021 թ. հուլիսի 20 - օգոստոսի 2՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

 2021 թ. օգոստոսի 2-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին