Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառմամբ․ «Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսելիս մոռանում է, որ երկու տարի առաջ ՔՊ-ի գլխավոր գրասենյակում հանդիպման ժամանակ հայտարարեց. «Չի կարող լինել մի կոռուպցիոն դրսևորում, որը մենք շահագրգռված չենք բացահայտելու»։
Նա խնդրեց, որ կոռուպցիայի մասին գրավոր ներկայացնեմ իրեն, և ասաց, որ անմիջապես կներկայացնի համապատասխան իրավապահ մարմիններին։
Ես գրավոր դիմեցի, սակայն ոչինչ չփոխվեց։ Նույն կերպ, Գետնացումի 62243923 քրեական գործը տեղից չի շարժվում։
Ասածս այն է, որ Վահագն Ալեքսանյանը նման հայտարարություններ անելիս Ազգային ժողովի ամբիոնից թող չմոռանա, որ հենց իրենց քաղաքական ուժն է գործերը ծածկադմփոց անում։
Թող ժողովրդի աչքում սուրբ հրեշտակ չձևանան։ #Կոռուպցիա_ԿԱ»։