a1plus.am-ը գրում է. Թեեւ Վենետիկի հանձնաժողովն իր հավանությունն է տվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, սակայն քննադատաբար է մոտենալու վերջնական տեքստին: Երեւանում անցկացված միջազգային համաժողովին վստահեցրեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը. «Քանի որ հայեցակարգը լավն է, հույս ունենանք, որ տեքստերն ու հոդվածներն էլ լավը կլինեն: Մենք իրերը գնահատում ենք ոչ թե ՀՀ ընթացիկ իրավիճակով, այլ մեր գնահատականները ավելի երկարաժամկետ բնույթ ունեն»: Պարոն Մարկերտը նորմալ է վերաբերվում հայաստանյան ընդդիմության քննադատություններին. «Շատ բնական է, որ ընդդիմությունը կասկածամտորեն է վերաբերվում կառավարության գործունեությանը, սակայն մենք ավելի հակված ենք կարդալ տեքստերը, քան թե այն, ինչ թաքնված է տեքստերի հետեւում: Երեւի ընդդիմությունը բավական հիմնավոր պատճառներ ունի կասկածամտության համար»:ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` ցանկացած բարեփոխում կարեւոր է: 2005թ. սահմանադրական բարեփոխումները, ըստ նրա, մինչեւ վերջ չընկալվեցին. «Կուսակցություններն, օրինակ, չհասկացան, որ իշխանության գալու հիմնական միջոցը խորհրդարանական ընտրություններն են եւ ոչ թե նախագահական»:
Թեեւ Վենետիկի հանձնաժողովն իր հավանությունն է տվել ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, սակայն քննադատաբար է մոտենալու վերջնական տեքստին: Երեւանում անցկացված միջազգային համաժողովին վստահեցրեց Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը. «Քանի որ հայեցակարգը լավն է, հույս ունենանք, որ տեքստերն ու հոդվածներն էլ լավը կլինեն: Մենք իրերը գնահատում ենք ոչ թե ՀՀ ընթացիկ իրավիճակով, այլ մեր գնահատականները ավելի երկարաժամկետ բնույթ ունեն»:
Պարոն Մարկերտը նորմալ է վերաբերվում հայաստանյան ընդդիմության քննադատություններին. «Շատ բնական է, որ ընդդիմությունը կասկածամտորեն է վերաբերվում կառավարության գործունեությանը, սակայն մենք ավելի հակված ենք կարդալ տեքստերը, քան թե այն, ինչ թաքնված է տեքստերի հետեւում: Երեւի ընդդիմությունը բավական հիմնավոր պատճառներ ունի կասկածամտության համար»:ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` ցանկացած բարեփոխում կարեւոր է: 2005թ. սահմանադրական բարեփոխումները, ըստ նրա, մինչեւ վերջ չընկալվեցին. «Կուսակցություններն, օրինակ, չհասկացան, որ իշխանության գալու հիմնական միջոցը խորհրդարանական ընտրություններն են եւ ոչ թե նախագահական»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում