▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակել են Գյումրիում հայտնի` դաջվածքներ անող տղամարդու աչքին

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 օր առաջ Գյումրի քաղաքում կրակոց է հնչել, և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են․ կրակոցը հնչել է Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում, որտեղից էլ Գյումրիի բնակիչ 43-ամյա Արման Խ․-ն «աջ աչքի հրազենային վնասվածքով» տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորն իրենց ասել է, որ չի հիշում՝ որտեղ և ինչ հանգամանքներում է վնասվածքը ստացել։ Շիրակի քրեական ոստիկանները պարզել են նաև նրա վրա կրակոց արձակող ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին նրա ինքնությունը չեն հայտնում։ Ձեռնարկում են անրաժեշտ օպերատիվ միջոցառումներ կրակոց արձակողին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Շիարկի մարզային քննչական վարչությունում «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Գյումրիում հայտնի դաջվածքներ անող է։ Կրակոցը արձակվել է պնևմատիկ ատրճանակից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին