▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց Ծաղկաձորում. Կասկածյալը ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի եղբայրն է

Այսօր` հունվարի 5-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմուքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր 39 հասցեում գործող Երևանի պետական համալսարանի հաշվեկշռում հաշվառված «համալսարանական» հանգստյան տան վարչական շենքում կրակոց է հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և կրակոցը հնչել է նույն օրը` ժամը 18։00-ի սահմաններում, հանգստյան տան տնօրենի աշխատասենյակում։

Ոստիկանները հայտնաբերել են տնօրեն` Երևանի բնակիչ 46-ամյա Աշոտ Ղուլյանին և արդեն ոստիկանության Ծաղկաձորի բաժանքում փաստերի ճնշման տակ Ա. Ղուլյանը խոստովանում է, որ իր աշխատասենյակում հրազենով կրակոցն արձակել է ինքը` դեպի օդ` առաստաղի ուղղությամբ:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Գագիկ Շամշյանի  տեղեկություններով Ա. Ղուլյանի եղբայրը ՀՀ Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Դավիթ Ղուլյանն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին