▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց Շենգավիթում. 43-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոց է հնչել Շենգավիթ վարչական շրջանում:

Ժամը 20:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի 11 հասցեում գործող ավտոպարկի տարածքում կրակոց է հնչել, որտեղից էլ մի հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահե Մամիկոնյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետը:

Օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքի տեխսպասարկման դիմաց հայտնաբերել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակած մեկ պարկուճ:

Մինչ Շենգավիթի օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում աշխատանքներ է կատարում, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երևանի բնակիչ 43-ամյա Տիգրան Շմավոնյանն է, ով այս պահին հիվանդանոցում վիրահատվում է և վնասվածքը ստացել է ձախ ոտքի մասում:

Ֆոտոլրագրողը հայտնում է ,որ հավանաբար Շենգավիթի քննչական բաժնի կողմից կհարուցվի քրեական գործ՝ 235 հոդվածի և 112 հոդվածի հատկանիշներով:

Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի մանրամասները պարզելու, կրակոց արձակած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին